Մատչելիության հղումներ

ՄԹ դեսպանը շուտափույթ ապաքինում է մաղթում Հայրիկյանին


«Ինչպես բոլորը, այնպես էլ ես ցնցված եմ Պարույր Հայրիկյանի հետ կատարված դեպքից», - այսօր հայտարարել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոնաթան Էյվսը։

Մեծ Բրիտանիայի դեսպանը տեղեկացնում է, որ հանգամանքների բերումով, երեկ դեպքից ժամեր առաջ հանդիպել է Հայրիկյանին ու քննարկել նախընտրական հարցեր:

«Չէի էլ կարող պատկերացնել, որ նրա վրա նման սարսափելի հարձակում կլինի ժամեր հետո: Իմ եւ Բրիտանական դեսպանատան անունից հայտնում ենք մեր կարեկցանքը պարոն Հայրիկյանին, նրա ընտանիքին եւ ընկերներին: Մաղթում ենք շուտափույթ ապաքինում», - ասված է Ջոնաթան Էյվսի հաղորդագրությունում, որը տարածել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG