Մատչելիության հղումներ

ՕԵԿ. «Սա դավադիր հարված էր պետությանը»


«Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ) խորին մտահոգությունն է հայտնում Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորմա նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի առնչությամբ:

«Սա դավադիր հարված էր պետությանը, Հայաստանի ժողովրդին եւ իշխանություններին: Կուսակցությունը դատապարտում է տեղի ունեցածը եւ ակնկալում իրավապահ մարմիններից հանցագործության արագ բացահայտում: ՕԵԿ-ն իր զորակցությունն է հայտնում Պարույր Հայրիկյանին, նրա ընտանիքին եւ քաղաքական թիմին եւ մաղթում շուտափույթ ապաքինում», - ասված է կոալիցիոն կուսակցության տարածած հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG