Մատչելիության հղումներ

Զինծառայողի մահվան նոր դեպք հայկական բանակում


Երեկ ժամը 22:20-ի սահմաններում Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի կապի վաշտի զինանոցում, ըստ նախնական տվյալների, ինքնաձիգով ինքն իրեն մահացու հրազենային վիրավորում է հասցրել նույն զորամասի 23-ամյա ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Ալբերտի Ավագյանը, հաղորդում է պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ, փաստի առթիվ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ Հայաստանի քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով` «ինքնասպանության հասցնելը»: Կատարվում է նախաքննություն:

«Պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Վարդան Ալբերտի Ավագյանը ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին», - ասված է հաղորդագրությունում։

Վարդան Ավագյանը զորակոչվել էր անցած տարվա գարնանը` Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի զինկոմիսարիատից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG