Մատչելիության հղումներ

Հայրիկյանին վիրահատեցին


Պարույր Հայրիկյանը Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կենտրոնում, 1-ը փետրվարի, 2013թ.
Պարույր Հայրիկյանը Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կենտրոնում, 1-ը փետրվարի, 2013թ.
Երեկ ուշ երեկոյան հարձակման ենթարկված Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանին այսօր կեսօրին մոտ վիրահատել են, նա արդեն վիրահատարանից տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:

Վիրահատող բժշկի փոխանցմամբ` վիրահատությունը հաջող է անցել, գնդակը Հայրիկյանի ուսից հեռացրել են, հեմատոմաները` մաքրել: Հայրիկյանի ինքնազգացողությունը բժիշկները գնահատում են նորմալ, թեեւ նա նարկոզից դեռ դուրս չի եկել: Բժիշկների վկայությամբ` շատ կարճ ժամանակահատվածում նա կգնա ապաքինման: Այս մասին լրագրողներին հայտնեցին հիվանդանոց այցելած` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավորներ Վարդան Օսկանյանը եւ Նաիրա Զոհրաբյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG