Մատչելիության հղումներ

Հայրիկյանի գործով քննչական խմբի ղեկավարը Մնացական Մարուքյանն է


Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի գործով քննչական խմբի ղեկավար է նշանակվել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանը։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին ԱԱԾ-ի մամուլի կենտրոնից։

Հիշեցնենք, որ Հայաստանի քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով` «պետական, քաղաքական կամ հասարական գործչի սպանության փորձ», հարուցված գործը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը։ Գործով ընթանում է նախաքննություն, որի մանրամասները ԱԱԾ-ի մամուլի կենտրոնը չի հայտնում։


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG