Մատչելիության հղումներ

logo-print

Ֆրանսիան պայքարելու է «լուսային աղտոտվածության» դեմ


Ֆրանսիայի բնապահպանության նախարարության որոշմամբ, այս տարվա հուլիսի 1-ից ոչ բնակելի բոլոր շենքերում աշխատանքային ժամերից մեկ ժամ անց պետք է մարվեն բոլոր լույսերը։ Շենքերի արտաքին լուսավորությունը եւ ցուցափեղկերի լույսերը կանջատվեն գիշերը ժամը 1-ին։

Նախարարության հայտարարության համաձայն, դա թույլ կտա տարեկան խնայել այնքան էլեկտրաէներգիա, որքան սպառում է մոտավորապես 750 հազար բնակարան։

Նախարարությունը նշում է, որ Ֆրանսիան այդ քայլով Եվրոպայում կդառնա առաջին երկիրը, որը պայքար է մղելու էկոհամակարգի գոյությունը եւ մարդու բնականոն քունը խոչընդոտող «լուսային աղտոտվածության» դեմ պայքարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG