Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի հանձնաժողովը Իսրայելին կոչ է արել դադարեցնել շինարարությունը պաղեստինյան տարածքներում


ՄԱԿ-ի իրավավապաշտպանները Իսրայելին կոչ են արել դադարեցնել «ապօրինի շինարարությունը պաղեստինյան տարածքներում»։

Իսրայելը հրաժարվել է համագործակցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նախաձեռնությամբ 2012 թվականի մարտին ստեղծված հանձնաժողովի հետ։ Իսրայելը «կողմնակալ» է անվանել հանձնաժողովի հրապարակած զեկույցը։

Այս փաստաթղթում ասվում է, որ Հորդանանի Արեւմտյան ափի շրջանի, այդ թվում Արեւելյան Երուսաղեմի 250 նոր ավաններում բնակություն է հաստատել շուրջ 520 հազար մարդ։

Զեկույցի հրապարակումից երկու օր առաջ Իսրայելն առաջին անգամ պատմության ընթացքում բոյկոտել է մարդու իրավունքների պաշտպանության հարցով ՄԱԿ-ում տեղի ունեցած քննարկումը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG