Մատչելիության հղումներ

«Microsoft» ընկերությունը վաճառքի է հանել «Office 2013» գրասենյակային ծրագրերի փաթեթը: Ընկերության հայաստանյան գրասենյակը դրա տեղայնացումը նախատեսում է կատարել 2-3 ամսում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Microsoft»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը ասաց. - «Տեղեկատվական տեխնոլոգիաները շատ արագ զարգանում են, նոր սարքեր են գալիս կիրառման, օգտագործման: Մյուս կողմից` ամպային տեխնոլոգիաները: Պահանջված էր, որ նոր օֆիսում այդ ամենը հաշվի առնվեր եւ համապատասխանեցվեր այսօրվա պահանջներին եւ այդ փոփոխություններին»:

Նորաստեղծ օֆիսը «ընկերացել» է նաեւ սմարտֆոնների հետ. օգտագործողների համար բոլոր փաստաթղթերը հասանելի են դառնում բջջային հեռախոսներից, պլանշետներից եւ այլ սարքավորումներից:

Ինչպես նշեց Գրիգոր Բարսեղյանը, արդեն շրջանառության մեջ է դրվել Windows 8-ի օպերացիոն համակարգի հայերեն տարբերակը: Օգտագործողները հնարավորություն ունեն այն անվճար ներբեռնելու եւ ամբողջությամբ հայալեզու տարբերակն ունենալու:

«Տեղական շուկայում զգուշություն ենք նկատում օգտագործողների կողմից», - ասաց Բարսեղյանը:

Նա նշեց նաեւ, որ ՏՏ ոլորտի առաջատար երկրների շարքում Հայաստանը թեւե առաջին հորիզոնականներում չէ, այնուամենայնիվ, ոլորտի զարգացումներին համընթաց է քայլում:
XS
SM
MD
LG