Մատչելիության հղումներ

logo-print

Գալուստ Սահակյանը այցելել է Անդրիաս Ղուկասյանին


Գալուստ Սահակյանը ասուլիսի ժամանակ, արխիվ

Գալուստ Սահակյանը ասուլիսի ժամանակ, արխիվ

Իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Գալուստ Սահակյանը այսօր այցելել է Հայաստանի նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին, ով արդեն 11-րդ օրն է` հացադուլ է անում Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի առջեւ:

Ինչպես տեղեկացրեց Անդրիաս Ղուկասյանը, Գալուստ Սահակյանն իր զորակցությունն է հայտնել, ասել է, որ հարգանքով է վերաբերվում այս քայլին, ինչը, սակայն, ըստ Ղուկասյանի, չի նշանակում, որ ՀՀԿ-ի փոխնախագահը կիսում է նախագահի թեկնածուի քաղաքական հայացքները:

«Իշխող կուսակցությունն ընդունեց, որ սա հացադուլ է», - հայտարարեց Անդրիաս Ղուկասյանը:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG