Մատչելիության հղումներ

13 բուհեր` խոշոր հարկատուների ցանկում


Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շենքը Երեւանում

Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շենքը Երեւանում

Հայաստանի բուհերը եւ կրթական մյուս կազմակերպությունները 2012 թվականին վճարել են շուրջ 3.9 միլիարդ դրամ (ավելի քան 9.5 միլիոն դոլար) հարկ, տեղեկացնում է կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայությունը։

Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2012 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի եւ տուրքերի մեծության: Ցանկում ընդգրկված են նաեւ ուսումնական հաստատություններ եւ կրթական ծառայություն մատուցող կազմակերպություններ` այդ թվում 13 բուհեր, Կրթության ազգային ինստիտուտը եւ Շիրակացու անվան ճեմարան կրթահամալիրը:

Խոշոր հարկատու բուհերի ցուցակը գլխավորում է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որը ցուցակում զբաղեցնում է 112-րդ տեղը՝ 834 միլիոն 534 հազար դրամ վճարման ցուցանիշով, երկրորդը Երեւանի պետական համալսարանն է՝ 145-րդ տեղ, վճարել է 668 միլիոն 793 հազար դրամ, երրորդը` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը` 286-րդ տեղ, 324 միլիոն 76 հազար դրամ, իսկ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը չորրորդն է` 291-րդ տեղ, 318 միլիոն 191 հազար դրամ:

Նախորդ տարի` 2011 թվականին կրթական կազմակերպությունները պետբյուջե էին մուծել ընդհանուր առմամբ 3.3 միլիարդ դրամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG