Մատչելիության հղումներ

«Զվարթնոց»-ը` ԱՊՀ-ի լավագույն օդանավակայան


«Զվարթնոց» օդանավակայանի թռիչքային նոր տերմինալը
«Զվարթնոց» օդանավակայանի թռիչքային նոր տերմինալը
Երեկ Դուբայում, «Զարգացող օդանավակայանների 2-րդ ամենամյա համաժողով-ցուցահանդես 2013»-ի ընթացքում հրապարակվել են ավելի քան երկու տասնյակ նոմինացիաներում քվեարկությունների արդյունքները:

Ըստ «ԱՊՀ-ի, Ռուսաստանի եւ Բալթյան երկրների լավագույն օդանավակայան» նոմինացիայի քվեարկության արդյունքների` Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը լավագույնն է ԱՊՀ-ի տարածքում, հաղորդում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը։

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ մրցանակը ստացել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG