Մատչելիության հղումներ

Բրահիմի. «Սիրիայում բռնությունը սարսափելի մակարդակի է հասել»


Սիրիա - Հալեպում 65 կապկպված անձանց, ենթադրաբար` գերիների դիակներ են հայտնաբերվել, 29-ը հունվարի, 2013թ.
Սիրիա - Հալեպում 65 կապկպված անձանց, ենթադրաբար` գերիների դիակներ են հայտնաբերվել, 29-ը հունվարի, 2013թ.
Այսօր Քուվեյթում տեղի կունենա ՄԱԿ-ի խորհրդաժողով, որի ժամանակ կքննարկվի Սիրիայի հարեւան երկրներին 1 միլիարդ օգնություն տրամադրելու հարցը:

Վերջին տվյալներով` Սիրիայի հարեւան երկրներում բնակվում են մոտավորապես 700 հազար սիրիացի փախստականներ:

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին հայտարարել է, որ երկրում բռնությունը սարսափելի մակարդակի է հասել, եւ դրա համար մեղավոր են թե՛ ընդդիմությունը եւ թե՛ իշխանությունը:

Բրահիմիի այս հայտարարությունը հետեւել է Հալեպում 65 կապկպված անձանց, ըատ ամենայնի` գերիների դիակների հայտնաբերմանը: Ընդդիմությունը այս սպանությունների համար մեղադրել է իշխանությանը, այնինչ իրական մեղավորին պարզելը անհնար է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG