Մատչելիության հղումներ

logo-print

Ղազախստանում ավիավթարի հետեւանքով 22 մարդ է զոհվել


Ղազախստան - Վայրը, որտեղ տեղի է ունեցել ավիաաղետը, 29-ը հունվարի, 2013թ.

Ղազախստան - Վայրը, որտեղ տեղի է ունեցել ավիաաղետը, 29-ը հունվարի, 2013թ.

Ղազախստանի ամենամեծ Ալմաթի քաղաքի մոտ այսօր տեղի ունեցած ավիավթարի հետեւանքով զոհվել են SCAT ավիաընկերության Bombardier Challenger CRJ-200 օդանավի բոլոր 22 ուղեւորները, այդ թվում` անձնակազմի 5 անդամները, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։

Զոհվածների ցուցակում, որը հրապարակել է ղազախստանյան «Աստանա» հեռուստաընկերությունը, կա նաեւ հայկական ազգանունով մեկ մարդ` օդանավի անձնակազմի անդամ Սլավա Բաբայանը։

Երկրի հյուսիսային Կոկշետաու քաղաքից թռիչք կատարած օդանավը աղետի է ենթարկվել Ալմաթիի օդանավակայանից 5 կիլոմետր հեռավորության վրա։

Պատահարի պատճառները առայժմ պարզված չեն, տեղում աշխատում են փրկարարները, հրշեջները, իրավապահները։

Հաղորդվում է, որ Ալմաթիի արվարձաններում թանձր մառախուղ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG