Մատչելիության հղումներ

Այսօր ժամը 13-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց, հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Փակ է Սելիմի լեռնանցքը, Արագածոտնի մարզի Միրաք, Ճարճակիս, Միջնատուն գյուղերի ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն - Մադինա եւ Սոթք - Քարվաճառ (Լեռնային Ղարաբաղ), Վայոց Ձորի մարզի Սարավան, Շիրակի մարզի Ջաջուռ, Բասեն, Սարիար գյուղերի, Արագածոտնի մարզի Ապարանի եւ Արագածի շրջանի միջհամայնքային ավտոճանապարհները:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար` անվաշղթաների օգտագործման դեպքում:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG