Մատչելիության հղումներ

logo-print

«Գազպրոմ»-ը Ուկրաինայից 7 միլիարդ դոլար է պահանջում


Ռուսաստան - «Գազպրոմ»-ի շենքը Մոսկվայում

Ռուսաստան - «Գազպրոմ»-ի շենքը Մոսկվայում

Ուկրաինայի պետական նավթագազային «Նաֆտոհազ» ընկերության ներկայացուցիչը երեկ հայտարարել է, թե ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը Կիեւից պահանջել է վճարել 7 միլիարդ դոլար, քանի որ Ուկրաինան խոստացվածից ավելի քիչ գազ է սպառել։

«Գազպրոմ»-ը ասում է, որ Ուկրաինան չի գնել երկու երկրների միջեւ ստորագրված պայմանագրով նախատեսված գազի ամբողջ ծավալը։

Բնական գազի մատակարարման 10 տարվա պայմանագիրը 2009 թվականին ստորագրել էին Ուկրաինայի այն ժամանակվա վարչապետ, այժմ հենց այդ պայմանագրին առնչվող գործով ազատազրկման մեջ գտնվող Յուլիա Տիմոշենկոն եւ դարձյալ այն ժամանակ նրա ռուսաստանցի գործընկեր, այժմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG