Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ են խանութները ոտնահարում սպառողների իրավունքները, գնորդներին տեղեկացնելով, որ գնված ապրանքը ետ չի ընդունվում:

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը բազմիցս կրկնել ու կրկնում է, որ գնորդն իրավունք ունի գնված ապրանքը 14 օրվա ընթացքում փոխանակել կամ վերադարձնել, իհարկե` որոշ բացառություններով:

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի 23-րդ հոդվածի համաձայն, սպառողը իրավունք ունի փոխարինել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը 14 օրվա ընթացքում՝ չհաշված գնման օրը, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի հայտարարել: Սպառողն իրավունք ունի փոխարինել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը նմանօրինակ ապրանքով այն վաճառողի մոտ, ումից ձեռք է բերել ապրանքը: Իսկ պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը հնարավոր է փոխարինել այն դեպքում, եթե այն չի օգտագործվել, ապրանքատեսքն ու կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաեւ վաճառված ապրանքի հետ սպառողին տրված ապրանքային կամ դրամարկղային կտրոնը պահպանված է:

Փոքրիկ հարցում կատարեցինք մայրաքաղաքի փողոցներում: Պարզվեց, որ սպառողները կամ տեղյակ չէին, որ իրենք ունեն իրացվունք 14 օրվա ընթացքում նյութը ետ վերադարձնել, կամ վերադարձնելիս վաճառողներն այն չեն ընդունել:

Այսպիսի դեպքեր հաճախ պատահում են հիմնականում հագուստի խանութներում: Սպառողը գնված հագուստը ետ վերադարձնել չի կարողնաում հաճախ այն պատճառով, որովոհետեւի վաճառողները նշում են, որ խանութի տնօրենը կամ սեփականատերը պետք է դա որոշի, իսկ վերջիններիս գտնելը որպես կանոն բարդագույն հարցերից մեկն է:

Այցելցինք այնպիսի խանութներ որտեղ հստակ փակցված էր «Գնված ապրանքը ետ չի վերադարձվում» գրությունը: Վաճառողները ձայնագրիչը տեսնելուն պես կամ առհասարակ լռում էին, կամ կրկնին նշում էին, որ իրենց այդպես է հրահանգված: Իհարկե կային խանութներ, որտեղ տնօրեններն ու մենեջերները մեզ ասացին, որ իրենք ոչ միայն 14 օրվա ընթացքում փոխանակում են հագուստը, այլեւ հարկ եղած դեպքում հետ են ընդունում:

Խնդիրներ առաջանալու դեպքում Սպառողների միության նախագահը խորհուրդ է տալիս դիմել կամ իրենց կամ տվյալ համայնքի վարչական շրջանի առեւտրի եւ սպասարկման բաժին:
XS
SM
MD
LG