Մատչելիության հղումներ

Օբաման եւ Քլինթոնը համատեղ հարցազրույց են տվել


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոն, արխիվ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոն, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ու պետքարտուղար Հիլարի Քլինթոնը համատեղ հարցազրույցում շրջանցել են հաջորդ նախագահական ընտրություններում Քլինթոնի հնարավոր մասնակցության մասին հարցը:

CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱՄՆ-ի պետքարտուղարը, ով շուտով կլքի այդ պաշտոնը, հրաժարվել է ապագայի ծրագրերի վերաբերյալ խոսել:

Օբաման, իր հերթին, բարձր է գնահատել Քլինթոնի գործունեությունը պետքարտուղարի պաշտոնում:

Որոշ փորձագետներ ենթադրում են, որ Քլինթոնը հրաժարվել է իրավապաշտպանությամբ զբաղվելու մտքից եւ հնարավոր է մասնակցի 2016 թվականին Միացյալ Նահանգներում կայանալիք հաջորդ նախագահական ընտրություններին:

Օբաման էլ հրաժարվել է մեկնաբանել այն լուրերը, թե ինքը հնարավոր է պաշտպանի Քլինթոնի թեկնածությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG