Մատչելիության հղումներ

Արգենտինան եւ Իրանը համատեղ կհետաքննեն 1994-ի պայթյունը


Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնենդես դե Կիրշներ, արխիվ
Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնենդես դե Կիրշներ, արխիվ
Արգենտինան ու Իրանը 1994 թվականին տեղի ունեցած պայթյունի շուրջ համատեղ հետաքննություն կանցկացնեն:

Երկու երկրները պայմանավորվել են ձեւավորել հատուկ հանձնախումբ, որը կհետաքննի 1994 թվականին Բուենոս Այրեսի հրեական մշակութային կենտրոնի մոտ տեղի ունեցած եւ 85 մարդու մահվան պատճառ դարձած պայթյունի հանգամանքները:

Արգենտինայում դատարանները միանշանակորեն մեղադրել են Իրանին՝ հարձակման մեջ մասնակցություն ունենալու համար:

Երկխոսությունը միակ ճանապարհն է այս կոնֆլիկտի լուծման, Twitter-ի իր էջում գրել է Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները՝ պայմանավորվածությունը որակելով պատմական:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG