Մատչելիության հղումներ

logo-print

Բրիտանացիներին խորհուրդ է տրվում լքել Սոմալին


Սոմալի - Տեսարան մայրաքաղաք Մոգադիշուի փողոցներից, արխիվ

Սոմալի - Տեսարան մայրաքաղաք Մոգադիշուի փողոցներից, արխիվ

Բրիտանացիներին խորհուրդ է տրվում լքել Սոմալին՝ պայմանավորված Արեւմուտքից եկածների նկատմամբ հատուկ վտանգով, հայտարարում է Միացյալ Թագավորության արտգործնախարարությունը:

«Մենք տեղեկացված ենք Արեւմուտքից եկածների նկատմամբ ահագնացող վտանգի մասին ինչպես Սոմալիի տարածքում, այնպես էլ այդ երկրի հյուսիսում՝ ինքնահռչակ Սոմալիլենդ պետությունում», - նշված է Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչության պաշտոնական ինտերնետային էջում: Նշվում է նաեւ, որ այդ երկրում առկա է մեծ ահաբեկչական վտանգ:

Բրիտանիայի իշխանությունները վտանգ են տեսնում նաեւ՝ կապված ֆրանսիական ռազմական գործողության հետ Մալիում, որտեղ այդ երկրի իշխանությունները պայքարում են իսլամիստ զինյալների դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG