Մատչելիության հղումներ

Չեխիայի նախագահ է ընտրվել նախկին վարչապետ Միլոշ Զեմանը


Չեխիա -- Միլոշ Զեմանը եւ դուստրը դիտում են, թե ինչպես է քվեարկում Զեմանի կինը, 25-ը հունվարի, 2013
Չեխիա -- Միլոշ Զեմանը եւ դուստրը դիտում են, թե ինչպես է քվեարկում Զեմանի կինը, 25-ը հունվարի, 2013
Չեխիայի նախկին վարչապետ Միլոշ Զեմանը հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում:

Քվեաթերթիկների մեծ մասի հաշվարկից հետո պարզ է դարձել, որ Զեմանը ստացել է քվեների 55 տոկոսը, մինչդեռ արտգործնախարար Կարել Շվարցենբերգի օգտին քվեարկել է ընտրողների 45 տոկոսը: Զեմանը կփոխարինի գործող նախագահ Վացլավ Կլաուսին, ում նախագահության երկրորդ ժամկետը կլրանա մարտին:

Այս ընտրությունները որակվում են որպես պատմական, քանի որ առաջին անգամ չեխերը հնարավորություն են ստացել ուղիղ քվեարկության միջոցով նախագահ ընտրել: Նախկինում նախագահին ընտրում էր երկրի խորհրդարանը:

Ընտրությունների առաջին փուլում Զեմանի եւ Շվարցենբերգի ստացած ձայների տարբերությունը չէր գերազանցել նույնիսկ մեկ տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG