Մատչելիության հղումներ

Եգիպտոսում 21 մարդ մահվան է դատապարտվել


Պորտ Սաիդ -- 21 մարդկանց մահապատժի դատավճռին հետեւել են արյունալի բախումներ ու բողոքի ցույցեր, 26 հունվարի, 2013

Պորտ Սաիդ -- 21 մարդկանց մահապատժի դատավճռին հետեւել են արյունալի բախումներ ու բողոքի ցույցեր, 26 հունվարի, 2013

Եգիպտոսի դատարանը այսօր մահվան է դատապարտել 21 անձանց մոտ մեկ տարի առաջ Պորտ Սաիդ քաղաքի մարզադաշտում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների առնչությամբ:

Անցյալ տարի այս քաղաքում փետրվարի 1-ին ֆուտբոլային հանդիպմանը հաջորդած անկարգությունների հետեւանքով 74 մարդ էր զոհվել, մոտ 1000-ը վնասվածքներ էին ստացել: Այս գործով 52 այլ մեղադրյալների դատավճիռը կհրապարակվի մարտին:

Սակայն այս մահապատիժներին հաջորդել են նոր անկարգություններ, որոնց հետեւանքով այսօր Պորտ Սաիդում արդեն 22 մարդ է զոհվել, մոտ 200-ն էլ վնասվածքներ են ստացել:

Եգիպտոսում ուրբաթ օրվանից չեն դադարում բողոքի ակցիաները, մինչ երկրի ընդդիմությունը նշում է Հոսնի Մուբարաքի բռնապետությունը տապալելու երկրորդ տարեդարձը: Ուրբաթ օրը ցուցարարների եւ ոստիկանության բախման հետեւանքով առնվազն յոթ մարդ էր զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG