Մատչելիության հղումներ

Հեյդար Ալիեւի արձանը ապամոնտաժվեց


Հեյդար Ալիեւի արձանը տեղափոխվում է Մեխիկոյի կենտրոնական պողոտայից
Հեյդար Ալիեւի արձանը տեղափոխվում է Մեխիկոյի կենտրոնական պողոտայից
Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում այսօր առավոտյան կենտրոնական Ռեֆորմա պողոտայից տեղափոխվել է Ադրբեջանի նախկին նախագահ Իլհամ Ալիեւի արձանը: Այս մասին հայտնում է մեքսիկական Noticieros televisa հեռուստաընկերությունը:

3.6 մետր բարձրությամբ արձանը տեղափոխելու պատճառը իրավապաշտպանների շարունակական բողոքներն էին այն մասին, որ բռնապետը արժանի չէ տվյալ վայրում արձան ունենալու պատվին։

Ադրբեջանի կառավարությունը միլիոնավոր դոլարներ էր ծախսել Մեխիկոյի կենտրոնական զբոսայգու բարեկարգման վրա, որտեղ էլ անցած ամռանը տեղադրվել էր Հեյդար Ալիեւի արձանը։

Դեռեւս հայտնի չէ, թե որտեղ կտեղադրվի ապամոնտաժված արձանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG