Մատչելիության հղումներ

Կան փակ ավտոճանապարհներ


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 17.00-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհները, լեռնանցքները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ են Ճարճաքիս-Ալագյազ, Թթու ջուր-Ձորագլուխ, Միրակ-Ալագյազ ավտոճանապարհները: Դժվարանցանելի է Թավշուտ- Ծաղկուտ միջհամայնքային ավտոճանապարհը: Ձնաբքի պատճառով առավել դժվարանցանելի է Ապարան-Քուչակ ավտոճանապարհը:

Կատարվում են ճանապարհների մաքրման աշխատանքներ: Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփան­ծմին­դա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Կատարվում են ավտոճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG