Մատչելիության հղումներ

Հայաստանի տարածքում 3 բալանոց երկրաշարժ է գրանցվել


Հայաստանի արտակարգի իրավիճակների նախարարույթյան Սեյսմիկ Պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով ժամը 00.56-ին գրանցվել է 3.2 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի տարածքում` Աշոցք քաղաքից (Շիրակի մարզ) 10 կմ դեպի հարավ-արեւելք:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ։ Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա։ Ըստ նախնական տեղեկատվության` երկրաշարժը զգացվել է Աշոցքում 3 բալ ուժգնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG