Մատչելիության հղումներ

Աշոտյանը Լոնդոնում կպատմի դպրոցում շախմատի ուսուցման փորձի մասին


Միացյալ Թագավորության համալսարանների եւ գիտության նախարար, պատգամավոր Դեյվիդ Վիլլեթսի եւ կրթության պետքարտուղար, պատգամավոր Մայքլ Գոուվի հրավերով Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հունվարի 28-30-ը կմեկնի Լոնդոն` մասնակցելու Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ԿԳՆ-ն, համաժողովի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը հանդես կգա «Շախմատը դպրոցում. հաջողության հայկական պատմություն» զեկույցով` ներկայացնելով Հայաստանի հանրակրթական դպրոցներում շախմատի դասավանդման ծրագրի ներդրման փորձը:

Համաժողովի ընթացքում նախատեսվում են կրթական համակարգերի բարեփոխումների, կրթական քաղաքականության իրականացման, կրթության որակի ապահովման եւ օրենսդրական դաշտի կատարելագործման վերաբերյալ քննարկումներ եւ մի շարք երկկողմ հանդիպումներ: Հայաստանի պատվիրակության կազմում է նաեւ Հայաստանի Շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG