Մատչելիության հղումներ

«Ազատ դեմոկրատներ»-ը թեկնածուներից ոչ մեկին չի սատարի


«Ազատ դեմոկրատներ»-ի նախագահ Խաչատուր Քոքոբելյանը (աջից), ղեկավար անդամներ Ալեքսանդր Արզումանյանը եւ Անուշ Սեդրակյանը կուսակցության համագումարի ժամանակ, Երեւան, 16-ը մարտի, 2012թ.
«Ազատ դեմոկրատներ»-ի նախագահ Խաչատուր Քոքոբելյանը (աջից), ղեկավար անդամներ Ալեքսանդր Արզումանյանը եւ Անուշ Սեդրակյանը կուսակցության համագումարի ժամանակ, Երեւան, 16-ը մարտի, 2012թ.
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչությունը այսօր հայտարարել է, որ Հայաստանի նախագահի փետրվարի 18-ի ընտրություններին առաջադրված թեկնածուներից որեւէ մեկին չի սատարելու:

Քննարկելով առաջադրված ընդդիմադիր թեկնածուների ծրագրերը, մոտեցումներն ու նպատակները` կուսակցությունը արձանագրել է, որ նրանցից որեւէ մեկը բավարար չափով չեն արտահայտում եւ համահունչ չեն իր մոտեցումներին եւ սկզբունքներին:

«Միեւնույն ժամանակ, դեմ լինելով քաղաքական գործընթացները բոյկոտելու մոտեցմանը, կոչ ենք անում մեր կուսակցության անդամներին եւ համակիրներին ակտիվորեն մասնակցել փետրվարի 18-ին կայանալիք նախագահի ընտրություններին եւ քվեարկել ընդդիմադիր թեկնածուների օգտին», - ասված է «Ազատ դեմոկրատներ»-ի լրատվական ծառայության տարածած հայտարարությունում։

Դեկտեմբերի վերջին «Ազատ դեմոկրատներ»-ը որոշում էր կայացրել նախագահական ընտրություններին սեփական թեկնածու չառաջադրելու մասին։

Մեկ շաբաթ առաջ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում կուսակցության ղեկավար անդամ Ալեքսանդր Արզումանյանը առավել հավանական էր համարել, որ «Ազատ դեմոկրատներ»-ը առաջիկա ընտրություններում կսատարի Հրանտ Բագրատյանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG