Մատչելիության հղումներ

Մերաբիշվիլի. «Իվանիշվիլին ազատեց Վրաստանի թշնամուն»


Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին ներքին գործերի նախարարությունում, ուր հրավիրվել էր հարցաքննության, Թբիլիսի, 7-ը դեկտեմբերի, 2012թ.

Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին ներքին գործերի նախարարությունում, ուր հրավիրվել էր հարցաքննության, Թբիլիսի, 7-ը դեկտեմբերի, 2012թ.

Վրաստանի նոր իշխանությունները «գաղտնի ազատ արձակեցին Վրաստանի պետականության դեմ պայքարի խորհրդանիշին»։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախկին վարչապետ եւ ներքին գործերի նախարար, երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին` մեկնաբանելով ջավախահայ գործիչ Վահագն Չախալյանի ազատ արձակումը։

Չախալյանը, Մերաբիշվիլիի խոսքերով, Ջավախքում հայկական անջատողականության գաղափարախոսն էր։

«Չախալյանը Ջավախեթիում Վրաստանի պետականության գլխավոր թշնամին է», - «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի նախկին վարչապետը` պնդելով, թե ջավախահայ գործիչը «2003 - 2008 թվականներին պայքարել է Վրաստանի ուժեղացման, ռուսական զորքերի դուրսբերման, Ջավախեթիի սոցիալական, քաղաքական եւ տնտեսական ինտեգրման դեմ, եղել է ռուսաստանյան ռազմական հետախուզության անթաքույց էմիսար»։

Վահագն Չախալյանը կալանավայրից ազատ է արձակվել երեկ` 2012 թվականի դեկտեմբերին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված համաներման մասին օրենքի համաձայն: Նա 2009 թվականին դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման` «զենք ու զինամթերք ձեռք բերելու եւ պահելու», «հանրային կարգը խախտող միջոցառումներ կազմակերպելու», «ոստիկանին ցույց տված խմբակային դիմադրության եւ խուլիգանության» մեղադրանքներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG