Մատչելիության հղումներ

Դամասկոսում առեւանգված հայի համար ապստամբները փրկագին են պահանջում


«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով` Դամասկոսում ապստամբների կողմից առեւանգված հայի համար փրկագին են պահանջել մոտ կես միլիոն դոլար:

Դամասկոսահայ Նազարեթ Չարքյանին առեւանգել են հունվարի 23-ին: Սա վերջին օրերին երրորդ դեպքն է, երբ ապստամբներն առեւանգում են ազգությամբ հայերի:

Երեք օր առաջ ընդդիմադիրների կողմից առեւանգվել է սիրիական բանակի ժամկետային զինծառայող հայազգի Հակոբ Թունջյանը: Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ դեռեւս չկան: Իսկ անցած չորեքշաբթի մեկ հայ է առեւանգվել Բեյրութ ուղեւորվող ավտոբուսից` Հալեպի մերձակայքում:


Նաիրա Բուլղադարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG