Մատչելիության հղումներ

Գերարագ ինտերնետը հասավ Կուբա


Տեսարան Կուբայի մայրաքաղաք Հավանայից, արխիվ

Տեսարան Կուբայի մայրաքաղաք Հավանայից, արխիվ

Կուբայում առաջին անգամ գերարագ ինտերնետ է հայտնվել:

Մինչեւ հիմա կուբացիները ստիպված էին օգտվել թանկարժեք, բայցեւ չափազանց դանդաղ արբանյակային կապից:

Գերարագ ինտերներտի մուտքը Կուբա հնարավոր է եղել ապահովել Վենեսուելայից անցկացված մանրաթելային մալուխի միջոցով:

Այդուհանդերձ, ինչպես հաղորդել է Կուբայի պետական հեռուստատեսությունը, ենթակառուցվածքների ոչ լիարժեք զարգացածության պատճառով որակյալ ինտերնետային կապից քաղաքացիները դեռեւս չեն կարող օգտվել` այն հասանելի կլինի միայն պետական հաստատություններում, գիտական հիմնարկներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG