Մատչելիության հղումներ

Աֆղանստանի նախագահի եղբայրը հրաժարվում է ԱՄՆ քաղաքացիությունից


Աֆղանստան - Մահմուդ Քարզայը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, 24-ը հունվարի, 2013թ.
Աֆղանստան - Մահմուդ Քարզայը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, 24-ը հունվարի, 2013թ.
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի եղբայրը՝ Մահմուդ Քարզայը «Ազատություն» ռադիոկայանի աֆղանական ծառայությանն ասել է, որ քաղաքական կարիերա անելու նպատակով հրաժարվում է ամերիկյան քաղաքացիությունից:

Քարզայը, սակայն, վստահեցրել է, որ հաջորդ տարի՝ եղբոր նախագահության ժամկետի ավարտից հետո, չի պատրաստվում առաջադրվել նախագահի թեկնածու, այլ իրեն տեսնում է հաջորդ կառավարությունում:

Աֆղանստանի նախագահի եղբայրը հարուստ ձեռնարկատեր է, ըստ լրատվամիջոցների` նաեւ Քաբուլի բանկում բաժնեմաս ունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG