Մատչելիության հղումներ

Բենգազին` այցելության համար ոչ ցանկալի քաղաք


Լիբիա - Բենգազիի փողոցներում հերթական անկարգությունների հետեւանքները, 14-ը հունվարի, 2013թ.

Լիբիա - Բենգազիի փողոցներում հերթական անկարգությունների հետեւանքները, 14-ը հունվարի, 2013թ.

Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների եւ Գերմանիայի կառավարությունները, հնարավոր վտանգով պայմանավորված, Բենգազիում աշխատող համերկրացիներին զգուշացրել են քաղաքն անմիջապես լքելու անհրաժեշտության մասին:

Ավելի վաղ մի քանի երկրներ եւս հայտարարել էին, որ իրենց քաղաքացիների համար ցանկալի չեն համարում այցելությունը Լիբիայի արեւելքում գտնվող այս քաղաք:

Այդ զգուշացումները հատկապես հաճախակի դարձան Բենգազիում Միացյալ Նահանգներիի հյուպատոսության վրա իրականացված ահաբեկչական հարձակումից հետո, որի հետեւանքով անցած տարվա սեպտեմբերին զոհվեցին Լիբիայում ԱՄՆ-ի դեսպանը եւ դեսպանատան եւս երեք աշխատակիցներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG