Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի դիտորդների ղեկավարը հանդիպել է Արման Մելիքյանին


ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Թալիավինին Երեւանում կայացած ասուլիսի ժամանակ, 11-ը հունվարի, 2013թ.

ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Թալիավինին Երեւանում կայացած ասուլիսի ժամանակ, 11-ը հունվարի, 2013թ.

Հայաստանի նախագահի թեկնածու Արման Մելիքյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար տիկին Հայդի Թալիավինիին:

Թեկնածուի նախընտրական շտաբի հաղորդագրության համաձայն` հանգամանալից զրույցի ընթացքում Արման Մելիքյանն իր մտահոգությունն է հայտնել այն կապակցությամբ, որ Հայաստանում առկա քաղաքական իրողությունները միանշանակ հաստատում են, որ երկրից հեռացած` քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն կես միլիոն քվեները կրկին հավելագրվելու են հօգուտ իշխող կուսակցության թեկնածուի, եթե իրադարձությունների նման զարգացումը կանխելու ուղղությամբ եռանդուն ջանքեր չգործադրվեն:

ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ղեկավարին է հանձնվել այս խնդրին առնչվող փաստաթղթերի փաթեթը, որը ներառում է Մելիքյանի` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին հասցեագրված նամակի, ԿԸՀ-ի կողմից նամակում ներառված առաջարկների վերաբերյալ ընդունված որոշման պատճենները:

Թալիավինին տեղեկացվել է նաեւ այն մասին, որ որեւէ պարագայում թեկնածուն չի դիմելու Հայաստանի դատական ատյաններին` համարելով, որ Հայաստանում գործող կոռուպցիոն կառավարման համակարգի առկայության պայմաններում անհնար է ակնկալել արդարադատության իրականացում:

Հայդի Թալիավինին հավաստիացրել է, որ ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունը պատրաստ է համագործակցել բոլոր խնդրահարույց հարցերը պարզելու եւ ընտրությունների օբյեկտիվ գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվություն փոխանակելու համատեքստում:

Նույն օրը ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության իրավական վերլուծաբան Էլիսսաֆետ Քարաջիանիդուն եւ կրտսեր իրավաբան Քսենյա Դաշուտինան հանդիպել են Հայաստանի ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանի հետ, որը ներկայացրել է նախագահական ընտրություններին նախորդող շրջանում իրականացվող աշխատանքը, մասնավորապես՝ նախընտրական քարոզարշավի եւ ընտրությունների ընթացքում հասարակական կարգի պահպանման, ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի ուսուցման եւ այլ ուղղություններով: Այս մասին հաղորդում է Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG