Մատչելիության հղումներ

ՀՀ Վճռաբեկ դատարանը վերադարձրել է Հայ ազգային կոնգրեսի ազատազրկման դատապարտված ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի վճռաբեկ բողոքը եւ սահմանել է 20-օրյա ժամկետ «բողոքի թերությունները վերացնելու եւ այն կրկին ներկայացնելու համար»: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգի պաշտոնական «Դատալեքս» կայքից:

Այս որոշումը նշանակում է, որ ակտիվիստներից 3-ը առայժմ կշարունակեն մնալ ազատության մեջ (մինչ Վճռաբեկ դատարանի որոշումը Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ կիրառվում է չհեռանալու մասին ստորագրությունը): Տիգրան Առաքելյանը 2011-ի օգոստոսից անազատության մեջ է:

Ակտիվիստները իրենց ազատազրկման դատապարտելու ստորադաս ատյանների որոշումները Վճռաբեկում բողոքարկել էին դեկտեմբերի սկզբին, բողոքը համապատասխան դատավորներին էր կցվել դեկտեմբերի 27-ին, ուստի մեկամսյա ժամկետում` մինչեւ այս կիրակի, պետք է որոշում կայացվեր բողոքը վարույթ վերցնելու կամ հետ վերադարձնելու մասին: Առանց թերությունները վերացնելու պայմանի բողոքը հետ վերադարձնելու որոշման դեպքում 3 ակտիվիստները որոշման հաջորդ օրը պետք է տեղափոխվեին կալանավայրեր:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG