Մատչելիության հղումներ

logo-print

Երուսաղեմի Հայոց պատրիարք է ընտրվել Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը


Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի Ընդհանուր միաբանական ժողովը, որին մասնակցել են աշխարհի մի շարք երկրներից ժամանած Երուսաղեմի միաբանները, Երուսաղեմի Հայոց պատրիարք են ընտրել Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին։

Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը վախճանվել էր հոկտեմբերի 12-ի առավոտյան՝ 93 տարեկան հասակում: Նա Երուսաղեմի Հայոց պատրիարք էր ընտրվել 1990 թվականին։

Պատրիարքի պաշտոնի համար, կանոնադրության համաձայն, ներկայացվել էին 5 թեկնածուներ, եւ այսօր առավոտյան քվեարկությունների արդյունքում մնացել էր 2 թեկնածու՝ պատրիարքի տեղապահ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանն ու Լուսարարապետ, մինչեւ պատրիարքի մահկանացուն կնքելը պատրիարքի փոխանորդ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը։

Քվեարկությունների արդյունքում 17 ձայն ստացել է Նուրհան Մանուկյանը, 15՝ Արիս Շիրվանյանը, եւ մեկ հոգի ձեռնպահ է քվեարկել։ Այսպիսով պատրիարք է ընտրվել Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը։


Արտյոմ Չերնոմորյան, Երուսաղեմ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG