Մատչելիության հղումներ

«Ժողովուրդ» թերթի գույքի վրա կալանք է դրվել


Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը ստացել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանի կայացրած որոշումը այն մասին, որ օրաթերթին պատկանող գույքի վրա 3 միլիոն դրամի (մոտ 7.5 հազար դոլար) չափով արգելանք է դրված:

Պատճառն այն է, փոխանցում են թերթից, որ «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկան» եւ դրա սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը հունվարի 10-ին հայց են ներկայացրել «Ժողովուրդ»-ի եւ լրագրող Սոնա Գրիգորյանի դեմ: «X գրուպ»-ի նախագահ Խաչիկ Խաչատրյանը կարծում է, որ իր պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաեւ գործարար համբավը արատավորվել է օրաթերթի հրապարակումներից մեկով, ինչի համար պահանջում է հերքում եւ 3 միլիոն դրամի փոխհատուցում:

«Ժողովուրդ»-ը իր հաղորդագրությունում ահազանգում է, որ թերթի հետագա գործունեությունը վտանգված է։

Օրաթերթի խմբագրությունը պնդում է, որ իրականացրել են իրենց մասնագիտական պարտքը` հրապարակելով միանգամայն հավաստի ինֆորմացիա եւ նույն հրապարակման մեջ ներկայացնելով նաեւ երկրորդ կողմի կարծիքը, իսկ դատավոր Ափինյանը սուբյեկտիվ վերաբերմունք է դրսեւորել:

«Ժողովուրդ»-ը, իր հերթին, անցած տարվա դեկտեմբերի 28-ին դատի է տվել Խաչիկ Խաչատրյանին` իր լրագրողի նկատմամբ վիրավորական արտահայտության համար, եւ գործարարից պահանջում է ներողություն խնդրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG