Մատչելիության հղումներ

Իլիա երկրորդ. «Պուտինը ամեն ինչ կանի, որ մենք մնանք եղբայրներ»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նովո-Օգարյովոյի իր նստավայրում ընդունել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդին (ձախից) եւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ առաջինին, 23-ը հունվարի, 2013թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նովո-Օգարյովոյի իր նստավայրում ընդունել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդին (ձախից) եւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ առաջինին, 23-ը հունվարի, 2013թ.
Վլադիմիր Պուտինը ամեն ինչ կանի, որպեսզի Ռուսաստանը եւ Վրաստանը մնան եղբայրներ։ Այդ մասին հայտարարել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդը` մեկնաբանելով երեկ Ռուսաստանի նախագահի Նովո-Օգարյովոյի նստավայրում կայացած իր հանդիպումը Պուտինի հետ։

«Իմ այցի նպատակն է` սկսել ուղղել թույլ տրված մեծաթիվ սխալները։ Կարծում եմ, մենք կունենանք բավարար արիություն եւ իմաստնություն` ուղղելու այդ սխալները։ Ես հանդիպում ունեցա Վլադիմիր Պուտինի հետ, եւ մենք պայմանավորվեցինք, որ այսպես այլեւս չի կարող շարունակվել։ Ռուսաստանի նախագահը կանի ամեն ինչ, որպեսզի մենք մնանք եղբայրներ», - «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` հայտարարել է Իլիա երկրորդը Մոսկվայում Զուրաբ Ծերեթելիի արվեստանոց կատարած այցի ժամանակ։

«Տեղի ունեցածում մեղավոր չեն ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Վրաստանը։ Դրանում մեղավոր են առանձին անհատներ», - ասել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը։

«Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ սերը հավերժ կլինի», - իր խոսքը եզրափակել է Իլիա երկրորդը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG