Մատչելիության հղումներ

logo-print
Առանձնապես ծանր հանցագործության՝ Գրիգոր Պապյանի սպանության վերաբերյալ քննվող քրեական գործով ապացույց կեղծելու կասկածանքով երեկ Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունում ձերբակալվել է Սյունիքի մարզի դատախազի նախկին տեղակալ Էդիկ Հովսեփյանը:

Հաղորդելով այս մասին` Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը հիշեցնում է, որ նույն քրեական գործի շրջանակներում կալանավորվել էին Սյունիքի մարզի ոստիկանության քննչական բաժնի նախկին քննիչ Արման Ենգոյանը եւ Կապանի ոստիկանության պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Գագիկ Դանիելյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG