Մատչելիության հղումներ

Իսրայելում խորհրդարանական ընտրություններ են


Իսրայել - Քվեարկություն ընտրատեղամասերից մեկում, Երուսաղեմ, 22-ը հունվարի, 2013թ.

Իսրայել - Քվեարկություն ընտրատեղամասերից մեկում, Երուսաղեմ, 22-ը հունվարի, 2013թ.

Այսօր Իսրայելում խորհրդարանական ընտրություններ են։

Վերլուծաբանների կարծիքով, վարչապետ Բենյամին Նաթանյահուն հաջողության կհասնի, սակայն կոալիցիոն կառավարություն կազմող կուսակցությունների միջեւ ուժերի հարաբերակցությունը կփոխվի։

«Հրեից տուն» ծայրահեղ ազգայնական կուսակցությունը կարող է քվեների անսպասելի բարձր տոկոս վաստակել։ Այդ կուսակցության 40-ամյա ղեկավար Նաֆթալի Բենեթին անվանում են «իսրայելական քաղաքականության նոր ռոք աստղ»։

Նրա ընտրազանգվածը երիտասարդներն են եւ նախկին Խորհրդային Միությունից Իսրայել տեղափոխված մարդիկ։ Այդ կուսակցության դիրքերի ամրապնդումը կխոչընդոտի հարաբերությունները պաղեստինցիների հետ։

Բենեթն իր աջակիցներին ասել է, թե «ամեն բան կանի Հրեից հողում Պաղեստին անվամբ պետության հայտնվելը կախնելու համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG