Մատչելիության հղումներ

logo-print

Մեծ Բրիտանիայի դեսպանը այցելել է Բագրատյանի շտաբ


Հրանտ Բագրատյան, արխիվ

Հրանտ Բագրատյան, արխիվ

Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը երեկ իր նախընտրական շտաբում հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթի Լիչի եւ դեսպանատան առեւտրի եւ զարգացման գծով խորհրդական Էրիկ Գյուլազյանի հետ։

Բագրատյանի նախընտրական շտաբի հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում քննարկվել են թեկնածուի նախընտրական ծրագիրը, քարոզարշավի ընթացքը, իշխանությունների պահվածքը եւ ընտրացուցակների խնդիրը:

Հրանտ Բագրատյանը մանրամասն ներկայացրել է սոցիալական արդարության մոդելը, ինչը քարոզում է իր ծրագրով, եւ բացատրել, թե ինչպես կարելի է ընդամենը 100 քայլով երկրում արմատապես փոխել իրավիճակը:

Թեկնածուի նախընտրական շտաբի անդամները տեղեկություններ են տրամադրել քարոզարշավի ընթացքի մասին: Առանձին խոսակցություն է ծավալվել ընտրացուցակների վերաբերյալ, մասնավորապես` 2 միլիոն 507 հազար ընտրողների ցուցակի շուրջ: Բագրատյանն ասել է, որ խնդիրն իր շտաբի կողմից ուսումնասիրված է, եւ առաջիկա օրերին այդ կապակցությամբ նա հանդես կգա նամակով եւ հայտարարությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG