Մատչելիության հղումներ

Վանաձորի քիմգործարանում պայթյունի հետեւանքով մարդ է զոհվել


Տեսարան Վանաձոր քաղաքից

Տեսարան Վանաձոր քաղաքից

Վանաձոր քաղաքի քիմիական գործարանի ամոնիակի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է գործարանի 22-ամյա աշխատակից Դավիթ Ասատրյանը։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Մեկ այլ աշխատակից` Արթուր Համբարյանը ստացել է վերին վերջույթների թեթեւ վնասվածք:

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության` «Պրոմեթեյ քիմպրոմ» ընկերության տարածքում այսօր ժամը 9։45-ին հնչած պայթյունի մասին տեղեկությունը ստացվել է 15 րոպե անց, դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Լոռու մարզային հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետ Զավեն Ղեւոնդյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ ահազանգ ստանալուց հետո ինքը եւս գտնվել է դեպքի վայրում եւ պարզվել է, որ տեղի ունեցածը միայն պայթյուն է, պայթյունից հրդեհ չի առաջացել:

Գործարանի տնօրինությունը առայժմ չի պարզաբանում կատարվածը:

Նանե Սահակյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG