Մատչելիության հղումներ

Ջերմուկում դիվանագիտական ակումբ կհիմնվի


Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Շաբաթ օրը Ջերմուկում կայացել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի առաջարկությամբ որոշում է կայացվել Ջերմուկի դիվանագիտական ակումբ հիմնելու վերաբերյալ։ Ջերմուկի ակումբը միավորելու է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին, որոնք ամեն տարի հունվարին հանդիպելու են այստեղ՝ քննարկումներ անցկացնելու նախորդ տարվա ընթացքում Հայաստանի եւ ներկայացված երկրների միջեւ հարաբերությունների զարգացման նպատակով իրականացված ծրագրերի եւ գալիք տարվա անելիքների վերաբերյալ։ Ակումբը գլխավորելու է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի դուայենը՝ ավագ դեսպանը։

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպմանը ներկա էին Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Վայոց Ձորից ընտրված Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Արսենյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, որոնք ներկայացրել են մարզի եւ Ջերմուկ քաղաքի տնտեսական ներուժը, տուրիստական եւ առողջարանային հնարավորությունները, մարզի զարգացման ծրագրերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG