Մատչելիության հղումներ

Հայաստանում կան փակ ճանապարհներ


Այսօր ժամը 11-ի դրությամբ բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց, հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Փակ են Լոռու մարզի Հարթագյուղ, Գեղարքունիքի մարզի Բերդ - Ճամբարակ, Վերին Գետաշեն - Մադինա, Սոտք - Քարվաճառ ավտոճանապարհները եւ Սելիմի Լեռնանցքը:

Դժվարանցանելի են Լոռու մարզի Տաշիրի շրջանի գյուղերի ավտոճանապարհները:

Չարենցավան - Երեւան, Հրազդան - Երեւան ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչեւ 30 նստելատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG