Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը աշխատանքի է անցել ամերիկյան CBS հեռուստակայանի լրատվական ծրագրում` որպես փորձագետ։

Ինչպես նշված է հեռուստակայանի հաղորդագրության մեջ, Ռայսի հսկայական փորձը պետք է առավելագույնս օգտագործվի CBS News-ի ծրագրերում` վերհանելու Ամերիկայի ներքին ու արտաքին քաղաքական խնդիրները:

2009 թվականին պետքարտուղարի պաշտոնը թողնելուց հետո Քոնդոլիզա Ռայսը դասավանդում է Սթենֆորդի համալսարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG