Մատչելիության հղումներ

Ալժիրում եւս 25 պատանդի մարմին է հայտնաբերվել


Պատանդները Ալժիրի «Ին Ամենաս» գազային հանքավայրում, 19-ը հունվարի, 2013թ.
Պատանդները Ալժիրի «Ին Ամենաս» գազային հանքավայրում, 19-ը հունվարի, 2013թ.
Կիրակի օրը Ալժիրի «Ին Ամենաս» գազի հանքավայրում հայտնաբերվել են եւս 25 պատանդների մարմիններ:

Տեղական լրատվամիջոցների հաղորդումներով՝ իրականացված գործողության արդյունքում ազատ են արձակվել 685 տեղացիներ եւ ավելի քան 100 օտարերկրյա քաղաքացիներ, ոչնչացվել է 32 ահաբեկիչ, մի քանի տասնյակ պատանդներ զոհվել են:

Գրոհայինների մի խումբ հունվարի 16-ին հարձակվել էր գազի հանքավայրի վրա եւ պատանդ վերցրել մոտ 700 հոգու։ Ահաբեկիչները, բացի իրենց մերձավորներին ազատ արձակելու պահանջից, Ալժիրի իշխանություններից պահանջել էին նաեւ չեղյալ համարել Ֆրանսիային Մալիում ռազմական գործողությունների համար օդային տարածք տրամադրելու որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG