Մատչելիության հղումներ

Վրաստանի արդարադատության նախկին նախարարին ձերբակալելու հեռակա որոշում է կայացվել


Զուրաբ Ադեիշվիլի, արխիվ

Զուրաբ Ադեիշվիլի, արխիվ

Հունվարի 19-ի երեկոյան Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի արդարադատության նախկին նախարար, երկրից հեռացած Զուրաբ Ադեիշվիլիին ձերբակալելու հեռակա որոշում է կայացրել, փոխանցում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:

Նախկին արտգործնախարարը, ով անցած տարվա հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո լքել է Վրաստանի տարածը, մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ մեղադրվում է «Քարթու» բանկի արհեստական սնանկացման մեջ:

2012 թվականի վերջին նրան նաեւ հեռակա մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական դիրքը չարաշահելու հոդվածով:

Եվս հինգ բարձրաստիճան պաշտոնյաներ, որ անցնում են այս գործով, ազատ են արձակվել գրավի դիմաց:

Ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ այս քրեական հետապնդումները քաղաքական դրդապատճառներ ունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG