Մատչելիության հղումներ

Վրաստանի բանտում կտտանքների տեսանյութերի հեղինակը գրավի դիմաց ազատ է արձակվել


Գլդանի բանտը Վրաստանում, արխիվ

Գլդանի բանտը Վրաստանում, արխիվ

Վրաստանում Գլդանի բանտի նախկին աշխատակից, բանտում բռնությունների սկանդալային տեսանյութերի հեղինակներից Վլադիմիր Բեդուկաձեն 2 հազար լարի՝ մոտ 1200 դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել:

Համապատասխան որոշումը դատարանն ընդունել է հունվարի 19-ի երեկոյան:

Ազատ արձակվելուց հետո Բեդուկաձեն հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել հետաքննության հետ:

Վրաստանից հեռացած Բեդուկաձեն Թբիլիսի էր վերադարձել հունվարի 18-ի գիշերը, Ստամբուլի չվերթով, եւ ձերբակալվել էր օդանավակայանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG