Մատչելիության հղումներ

logo-print

Հայ դատի հանձնախումբը շնորհավորում է Օբամային


Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շնորհավորել է նախագահ Բարաք Օբամային եւ կոչ է արել հանդիպել ամերիկահայության ղեկավարների հետ:

Հանձնախումբը Բարաք Օբամայի երդմնակալության առիթով երեկ հղած շնորհավորական ուղերձում նախագահին կոչ է արել «թարմացնել» իր հարաբերությունները ամերիկահայերի հետ եւ նախաապրիլքսանչորսյան հանդիպում անցկացնել նրանց ղեկավարների հետ:

«Շնորհավորում ենք Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, ողջունում ենք Ձեր երդմնակալությունը, եւ երկու միլիոն հայկական ծագում ունեցող ամերիկահայերի անունից վերահաստատում ենք մենք շահագրգռվածությունը Ձեր վարչակազմի հետ աշխատելու` համահունչ Միացյալ Նահանգների քաղաքականությանն ու սկզբունքներին, որոնք Դուք բերել եք Սպիտակ տուն», - ասված է ուղերձ-նամակում:

Նույն օրը ավելի վաղ մեկնարկել է Հայ դատի հանձնախումբի առցանց նախաձեռնությունը, որի շրջանակում Բարաք Օբամային ուղղակի հարց է տրվում. «Ե՞րբ եք կատարելու Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Ձեր խոստումը»:

«Հայաստանը եւ ամբողջ աշխարհն այսօր պակաս ապահով է` անպատիժ մնացած ցեղասպանության այդ սոսկալի նախադեպի պատճառով», - գրում են նախաձեռնության հեղինակները` շարունակելով. - «Մինչեւ գալիք ապրիլի 24-ը դեռ ժամանակ կա` կատարելու Ձեր հանձնառությունը եւ ձեւակերպելու Ամերիկայի ճիշտ դիրքորոշումը մարդկայնության եւ մարդու իրավունքների այս հիմնարար հարցում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG