Մատչելիության հղումներ

Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան հայտարարել է, որ ազատազրկման դատապարտված երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն կարող է կրկին դատարանի առաջ հայտնվել ու ցմահ ազատազրկման դատապարտվել պատգամավոր եւ գործարար Շչերբանի սպանությունը 1996 թվականին պատվիրելու համար:

Պշոնկան ասել է, թե քննիչները բավարար ապացույցներ ունեն, որ Տիմոշենկոն եւ Ուկրաինայի նախկին վարչապետ Պավլո Լազարենկոն 1996 թվականին պատվիրել եւ ֆինանսավորել են Շչերբանի սպանությունը:

Մեղադրանքը հերքում են ե’ւ Լազարենկոն, ե’ւ Տիմոշենկոն: Վերջինիս փաստաբանը երեկ «անհեթեթ» է որակել դատախազության մեղադրանքը:

Տիմոշենկոն յոթնամյա պատիժ է կրում պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: Մյուս դատավարությունը` հարկերից խուսափելու մեղադրանքով, այժմ ընթացքի մեջ է:

Յուլիա Տիմոշենկոն պնդում է, որ իրեն ներկայացվող բոլոր մեղադրանքները պայմանավորված են քաղաքական դրդապատճառներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG