Մատչելիության հղումներ

Տեղի է ունեցել Հայաստան -ՆԱՏՕ ԱԳԳԾ-ի իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ


Շաբաթ օրը Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստան -ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով (ԱԳԳԾ) նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ութերորդ նիստը:

«2012թ. նախատեսված 152 գործողություններից 120-ն ամբողջությամբ կատարվել է: ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցությունը ներառել է պաշտպանության, արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության համակարգերը, եւ նշված բոլոր գերատեսչությունները պլանով նախատեսված միջոցառումները ամբողջությամբ իրականացրել են», - բացելով նիստը` ասել է Արթուր Բաղդասարյանը:

ՀՀ-ՆԱՏՕ 2011-2013թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվել պաշտպանության, արտակարգ իրավիճակների, կիբերահաբեկչության դեմ պայքարի, սահմանային անվտանգության խնդիրներին, ռազմակրթական համակարգի բարելավմանը, շրջակա միջավայրի եւ քաղաքացիական ճգնաժամերի պլանավորման խնդիրներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG