Մատչելիության հղումներ

Ալժիրի ԱԳՆ-ի տվյալներով` պատանդների մեջ հայաստանցի չկա


Գազային հանքավայրը Ալժիրում, որտեղ իսլամիստները պատանդառել են բազմաթիվ մարդկանց
Գազային հանքավայրը Ալժիրում, որտեղ իսլամիստները պատանդառել են բազմաթիվ մարդկանց
Ալժիրի արտգործնախարարությունից ստացված նախնական տեղեկատվության համաձայն` իսլամիստ գրոհայինների կողմից Ալժիրում պատանդառվածների թվում Հայաստանի քաղաքացիներ չկան։ Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Ալժիրում գերեվարված արտասահմանցիների թվում Հայաստանի քաղաքացու առկայության մասին, France Press լրատվական գործակալության երեկվա հաղորդագրության համաձայն, հայտարարել էր իսլամիստ գրոհայինների ներկայացուցիչը Al-Jazeera հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG